ԿԻՆ: Հիվանդություններ
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am
Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի.
- մահացած բջիջների հեռացում,
- անհրաժեշտ թթվության ապահովում,
- մանրէների ոչնչացում,
- լորձաթաղանթի խոնավացում։
Ֆիզիոլոգիական բնույթի արտադրությունը չունի գույն և հոտ, Իսկ հեշտոցի պատերի կամ արգանդի վզիկի շուրջ տհաճ զգացողություն ի հայտ գալիս արտադրությունը դառնում է դեղնավուն և հոտով․ դա կարող է գեղձերի աշխատանքի խանգարման արդյունք լինել:
Հեշտոցից արտադրության դասակարգումը
Ախտաբանության բնույթը պարզելու համար կարևորվում են արտադրությունների 3 հատկություններ՝ գույնը, հոտը և կոնսիստենցիան։
Գույնը
Տարբեր խնդիրների ժամանակ արտադրության գույնը կարող է լինել սպիտակ, շագանակագույն, դեղին կամ արյան հետքերով։
- Դեղին կամ կանաչավուն լինում է բակտերիալ կամ վիրուսային վարակի ժամանակ։
- Սպիտակ արտադրությունը կաթնախտի նշան է։ Այս ախտաբանությունն առաջացնում են կանդիդա սնկերը /կանդիդոզ/: Նորմայում սպիտակ, թանձր արտադրությունն արտահայտվում է հղիության երրորդ եռամսյակում։
- Արտադրությունների ամենավտանգավոր տարբերակը շագանակագույնն է կամ արյունայինը։ Աորմայում արյուն պետք է լինի միայն դաշտանի ժամանակ։ Երբեմն հեշտոցից նման արտադրություններ լինում են հորմոնալ պատրաստուկներով բուժման կուրսի սկզբում: Այլ դեպքերում դա վկայում է դիսհորմոնալ խանգարումների, պրոգրեսիվող էրոզիայի, պոլիպների, կիստայի մասին։
Հոտը
Տարբերում են արտադրությունների թթու, քաղցրավուն և տհաճ հոտ:
Նորմայում ևս արտադրությունները որոշ հոտ ունեն, բայց դա աննշան է և տարբեր մարդկանց մոտ տարբեր է՝ կախված անհատական առանձնահատկություններից։
Ախտաբանության դեպքում հոտը փոխվում է՝ ուժեղանում է, դառնում տհաճ.
- Քաղցրավուն կամ թթու հոտը բնորոշ է կաթնախտին, պատճառը սնկերի օգտագործած գլյուկոզայի ավելցուկն է, որը հեռանում է լորձի հետ՝ փոխելով նրա գույնը և հոտը։
- Տհաճ հոտը վկայում է բակտերիալ ախտահարման մասին: Բակտերիաները, հատկապես անաէրոբ, իրենց գործունեության արդյունքում արտադրում են քայքայման կամ ալկոհոլային խմորման նյութեր, որոնք էլ այդպիսի հոտի պատճառ են:
Թանձրությունը
Ախտաբանության տեսակը պարզելու համար կարևոր է նաև արտադրության թանձրությունը. լորձը պետք է լինի ջրիկ. նրա թանձրությունը կարող է որոշ չափով փոխվել դաշտանային ցիկլի փուլից կախված: Ախտաբանության դեպքում այն կարող է դառնալ թանձր կամ փրփուրային:
- Թանձր արտադրությունն առաջանում է սնկային կանդիդոզի ժամանակ։ Այն կարելի է համեմատել կաթնաշոռի հետ:
- Փրփուրային արտադրությունը լինում է բակտերիալ ախտահարման դեպքում՝ հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիալ վարակների՝ տրիխոմոնիազի ժամանակ:
Բացի արտադրությաբ որակից, փոխվում է նաև նրա քանակը:
Հեշտոցից արտադրության ավելացումը, որպես օրենք, վկայում է ֆիզիոլոգիական (նորմալ) հորմոնալ փոփոխությունների մասին հղիության ընթացքում կամ դաշտանային ցիկլի մեջտեղում։ Ախտաբանության մասին կարելի է խոսել միայն նաև որակակական փոփոխության դեպքում:
Արտադրության պակասումը հորմոնալ խանգարումների արդյունք է: Դա կարող է լինել մենոպաուզայի ժամանակ, հորմոնալ դեղորայքային բուժման սկզբում կամ հիպոպլազիայի և լորձաթաղանթի գեղձերի ատրոֆիայի դեպքում։ Այս փոփոխությունն ուղեկցվում է նաև չորությամբ, լորձաթաղանթի վնասմամբ, ցավոտ սեռական հարաբերությամբ:
Արտադրության փոփոխության պատճառները
Նորմայում կնոջ մոտ մշտապես արտադրվում է որոշ քանակությամբ լորձ, որի քանակը և որակը կարող են փոքր-ինչ փոխվել՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, հորմոնալ մակարդակից, հորմոնալ դեղերի ընդունման սկզբում կամ հուզական վիճակի ազդեցությամբ։ Որոշ դեպքերում արտադրության փոփոխման (հոտի, գույնի, թանձրության) պատճառ կարող է լինել ախտաբանական որևէ խնդիր։
Հիմնական պատճառներն են.
- հեշտոցի պատերի կամ մուտքի սնկային ախտահարումը (կանդիդոզ),
- բակտերիալ վարակը (բակտերիալ վագինոզ, ոչ սպեղիֆիկ կոլպիտ),
- պարազիտար մակաբույծներով ախտահարումը (տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ),
- վիրուսային ախտահարումները,
- դիսհորմոնալ խանգարումները,
- Էնդոմետրիտը։
Շատ ախտաբանալան վիճակներ արտահայտվում են ոչ միայն արտադրությունների փոփոխությամբ, այլ նաև ցավային զգացողությամբ, այրոցով, միզարձակման խնդիրներով, ցավոտ սեռական ակտով։
Բուժումը
Բուժման համար կարևոր է պարզել ախտաբանության պատճառը:
Բակտերիալ խանգարման դեպքում նշանակվում է հակաբակտերիալ բուժում, տեղային մոմիկներ, քսուքներ:
Սնկային ախտահարման դեպքում օգնում են տեղային և ընդհանուր ազդեցության հակասնկային միջոցները։
Վիրուսային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է անցկացնել հակավիրուսային դեղորայքային կուրս:
Կիստայի, պոլիպների դեպքում երբեմն անհրաժեշտ է դրանց վիրահատական հեռացում և հյուսվածաբանական հետազոտություն։
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն